
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում կա 15 հազար 25 տրակտոր, որից ընդամենը 11 հազար 862-ն են սարքին:
Ի դեպ, ամենաքիչ տրակտոր ունի Վայոց Ձորի մարզը` ընդամենը 555 հատ: Բեռնատար ավտոմեքենաների թիվը Հայաստանում կազմում է 15 հազար 63 հատ, որից սարքին են 11 հազար 383-ը:
Իսկ, ահա, հացահատիկահավաք կոմբայններն ավելի քիչ են, քան տրակտորներն ու բեռնատար մեքենաները. դրանց թիվը 1356 է, որից սարքին են միայն 1007-ը: Ի դեպ, Երեւանը նույնպես ունի 21 հացահատիկահավաք կոմբայն, որից սարքին են 14-ը: