Հիմնադիր խորհրդարանի ավտոերթը հասավ Ստրասբուրգ. վիրավորներ չկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008-ի մարտի մեկի դեպքերի ժամանակ կալանավորված քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանն այսօր Ստրասբուրգում կազմակերպել է Հիմնադիր խորհրդարանի ավտոերթը: Հիշեցնենք, որ վերջինս 2013թ. փետրվարին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում քաղաքական ապաստան էր ստացել:

Armlur.am-ի հետ զրույցում Գ. Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց ավտոերթից: Այն սկսվել է հայաշատ թաղամասից, ապա երթի մասնակիցները գնացել են Եվրախորհրդի շենքի առջև և այնտեղ մոտ մեկ ժամ ներկայացրել իրենց պահանջները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, և ստորագրահավաք անցկացրել:

«Մենք` Ստրասբուրգում ապրող հայերս, խստորեն դատապարտում ենք վերջին ամիսներին Հայաստանում կատարված քաղաքական հաշվեհարդարները: Օրինակ` Բերձորում լեգենդար հրամանատարներ Ժիրայր Սեֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի, Ալեք Ենիգոմշյանի, մի շարք ազատամարտիկների և քաղաքացիների հանդեպ կատարված ոտնձգությունները մենք համարում ենք Հայաստանում ինքնահռչակ նախագահի կողմից իջեցված պատվեր : Մենք պահանջում ենք 10 օրվա ընթացքում հայտնաբերել և պատժել կատարողներին: Մեր պահանջը չկատարելու դեպքում պատրաստ ենք լայնամասշտաբ բողոքի միջոցառումներ կազմակերպել ողջ Եվրոպայի տարածքում: Մենք` ստորագրյալներս հետամուտ ենք լինելու մեր դիմումին», – նշված է ստորագրահավաքի տեքստում:

Գ. Մանուկյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հավաքվել է մոտ 30 ստորագրություն, որից հետո ակցիայի մասնակիցները քայլել են Հայաստանի հյուպատոսի ներկայացուցչական կենտրոն ու դրանք անձամբ հանձնել քարտուղարությանը: Նրանց խոստացել են պատասխանել 10 օրվա ընթացքում: Մանուկյանը նաև նշեց, որ ողջ ակցիային հեռվից հետևում և նկարահանումներ էր անցկացնում Ստրասբուրգի հյուպատոսի վարորդը, ով, մեր զրուցակցի խոսքով, Սերժ Սարգսյանի «ժուչոկն» էր:

2

3

 




Լրահոս