ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որն այս օրերին գտնվում է Մոսկվայում, տեղեկություններ ունի, որ Պուտինի՝ սեպտեմբերին Հայաստան կատարելիք այցի հարցը կախվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարապետյանը տեսակետ հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է՝ տարածաշրջանը մնա իր վերահսկողության տակ. «Եթե իրանական հակամարտությունն առաջ գա Սիրիայից հետո, ապա Ադրբեջանը միանշանակ որոշում ունի իրանական խնդրից հետո հարձակվել Արցախի վրա: Իսկ դա ամբողջությամբ իրավիճակը կփոխի: ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ այս պարագայում ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան դառնում է անխուսափելի: Սրանք այն հարցերն են, որոնց շուրջ խոսել են նախագահները, բայց ոչինչ չասացին լրագրողներին, որովհետեւ իրավիճակից դուրս գալու ելքերը երկուսն էլ չգիտեն»:




Լրահոս