Արմեն Աշոտյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համասարանի գործունեության պայմանների վերաբեյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման հնարավորությունները:

Երկուստեք կարևորվել է նաև կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնումը և խորացումը: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյաննիր ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ս/թ մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին:

Մոսկովյան այցի շրջանակներում նախարար Արմեն Աշոտյանը հյուրընկալվեց նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում և հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի հետ:

Հանդիպումներին մասնակցում էր նաև ՌԴ ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:




Լրահոս