ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հրաժեշտ կտա ոչ միայն իր պաշտոնին, այլեւ այդ հանձնաժողովին: 2013թ. ապրիլին կլրանա հանձնաժողովի գործունեության ժամկետը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ամալյանը տեղեկացրեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ նույն մարդը չի կարող 2 անգամից ավելի անընդմեջ առաջադրվել հանձնաժողովի կազմում, ուստի ինքը չի առաջադրվելու: «Որեւէ արտառոց բան չկա, պարզապես օրենքի պահանջն է դա»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Գրիգոր Ամալյանն այն տխրահռչակ չինովնիկն է, որի անմիջական մասնակցությամբ Հայաստանում փակվեց միակ անկախ հեռուստաալիքը՝ «Ա1+»-ը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ