Իվետա Տոնոյանն ազատվե՞լ է աշխատանքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ին եւ Ծառուկյանին պատժելու գործընթացը մեղմորեն, բայց շարունակվելու է: Նախօրեին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին տեսել են «Կենտրոն» հեռուստաընկերությունում, իսկ Պետրոս Ղազարյանի հյուրը պետք է լիներ Ալիկ Արզումանյանը, սակայն եթեր է հեռարձակվել հին հաղորդում: Խոսվում է «Կենտրոնը» վերապրոֆիլավորելու, անգամ վաճառելու մասին: Սուր է դրված նաեւ ԲՀԿ-ամերձ 3 կայքերի հարցը: Որոշ լուրերով, երեկ աշխատանքից ազատվել է Իվետա Տոնոյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս