Գյումրեցի աղջիկն ինքնասպան է եղել իր սիրած հայելու առջև. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվար ամսում Գյումրի քաղաքի Կամոյի եւ Անի թաղամասերում արտառոց դեպքեր են տեղի ունեցել: Փետրվարի 9-ին սիրելի հայլու առաջ ինքնասպան եղավ ակադեմիայի ուսանող Ժենյա Սարիբեկյանը, իսկ, ահա, մեկ շաբաթ անց 14-ամյա Քրիստինեն անհասկանալի պատճառներով անհետացավ: Գրել էինք, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստատուրայում: Վերջինիս մայրն աշխատում է Գյումրիի հագուստի խանութում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքնասպան եղած Ժենյայի մայրը՝ տիկին Արփինեն, լացակումած պատմեց, որ դեպքի առավոտյան Ժենյան լավ տրամադրություն է ունեցել. «Ասեց՝ մամ ջան, սուրճ դիր, խմենք, դրեցի, խմեցինք ու ես գնացի աշխատանքի: Նա շատ լավ, ուրախ տրամադրություն է ունեցել: Դեպքի օրը օրվա ընթացքում չեմ զանգել, քանի որ ես միշտ գործի եմ գնացել, ինքը տան էր ու իր համար նկարում էր»:

Ըստ ինքնասպան եղած աղջկա մոր՝ երբ ինքը վերադարձել է տուն, տեսել է աղջկան տան՝ ապակիով պահարանի դռնից կախված վիճակում. «Չգիտեմ՝ պահի տակ ինչ է իր հետ կատարվել, չեմ պատկերացնում, որ նա կարող էր գնալ այդ քայլին: Աղջիկս այդ պահարանի հայլու հետ շատ կապված էր, իր նկարչությունը միշտ անում էր հայլու առաջ, ու այդ հայԵլու առաջ էլ գտել ենք իրան այդ վիճակում»:

Հարցին, թե Ժենյան անձնական կյանքում ինչ խնդիրներ է ունեցել. գուցե դա է պատճառը, տիկին Արփինեն ասաց, թե իր դուստրն ընկեր ուներ, լավ տղա էր, եւ չէր կարող կատարվածը կապվել ընկերոջ հետ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս