ՍԵՐՈԲԻՆ ՎԻՐԱՀԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացել էր, որ մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է: Նրան կրկին տեղափոխել են հիվանդանոց՝ վիրահատության: Երեկ տեղեկացանք, որ Տեր-Պողոսյանին օգոստոսի 7-ին վիրահատել են: «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Վիճակն այժմ բավարար է, համապատասխանում է կրած վիրահատական միջամտության ծանրությանը: Ուռուցքն արդեն հեռացվել է, այժմ որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել»: Բժիշկն առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչքան ժամանակ Տեր-Պողոսյանը կանցկացնի հիվանդանոցում. «Մեկ շաբաթ, 10 օր դեռեւս պետք է սպասենք, որպեսզի վերքը լրիվ լավանա»:
Հիշեցնենք, որ Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով եւ պատիժը կրում է «Հրազդան» ՔԿՀ-ում:




Լրահոս