Գագիկ Ծառուկյանի անձո՞վ է, որ իշխանափոխություն այս երկրում պիտի լինի կամ չլինի, ազատամարտիկ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Համաժողովրդական շարժմանը միացած Ազատամարտիկների դաշինքի ներկայացուցիչները մշտապես  հայտարարում էին, որ իրենք որեւէ  կուսակցության կցորդը չեն, ժողովրդի  կողմից են: Այն ժողովրդի, ում քառյակ-եռյակը գոնե վերջին երկու տարին խոստացավ ու սնեց հույսերով, թե ուր որ է՝ գարնանն ազատագրվելու են Սերժ Սարգսյանի ռեժիմից, բայց երբ  ռեժիմը գործի դրեց վարչական ճնշիչ լծակները, մի գիշերվա մեջ շարժումը հօդս ցնդեց: Քառյակը վաղուց չկա, իսկ եռյակը լուծարման պրոցեսում է: Ի՞նչ ճանապարհ է ընտրել դրա վճռական հատվածը՝ Ազատամարտիկների դաշինքը: Այն թերեւս ընտրել է ՀԱԿ-ի ճամբարը: ԱԴ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում վերստին պնդեց՝  մենք մեր կուրսից չենք շեղվել:

– Պարոն Մելքոնյան, ազատամարտիկներն ամենից շատ էին խոսում օր առաջ այս իշխանություններից ազատվելու մասին: Գործընթացն առաջնորդող Գագիկ Ծառուկյանը հաշտվեց Սերժ Սարգսյանի հետ, հիմա Ազատամարտիկների դաշինքը որտե՞ղ է հայտնվելու, ի՞նչ է անելու:

– Ինչի Գագիկ Ծառուկյանի անձո՞վ է, որ իշխանափոխություն այս երկրում պիտի լինի կամ չլինի: Ես կարդացել եմ իր հայտարարությունը, նա փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ է հայտարարել, քանի որ արտոնված չէ: Չի ասում՝ շարժումից դուրս ենք եկել, ասում է՝ ամսի 20-ին չեղյալ է հայտարարում: Ես համոզված եմ, որ գալու են մարտի 1-ին ու Ազատության հրապարակում իրենց խոսքն ասելու են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս