«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ իշխանական քաղաքական ուժերի եռյակ, ըստ էության, այլևս գոյություն չունի: Երեկ Ազատության հրապարակում այդ մասին հայտարարեց նաև Եռյակի անդամ կուսակցություններից մեկի՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եռյակի մյուս անդամները՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, դեռևս պաշտոնապես նման հայտարարություն չեն արել, բայց խնդիրը, հասկանալի է, այդ մասին հայտարարել կամ չհայտարարելը չէ: Եռյակը դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ, որին հետևեց դրանից ընդամենը երկու օր առաջ որպես Եռյակի կողմից ամենահուժկու միջոցառում ներկայացվող՝ փետրվարի 20-ի հանրահավաքից հրաժարումը: Մինչև վերջին հայտնի իրադարձությունները ոչ իշխանական ուժերի Եռյակը ներկայանում էր՝ որպես հայաստանյան քաղաքական գործընթացների լոկոմոտիվ»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: