
«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. «Նախախորհրդարանը զրպարտության համար դատի է տվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, քանի որ վերջինս ասել է, որ այդ կազմակերոպության ավտոերթը կազմակերպվել էր թուրք-ադրբեջանական փողերով: Պատգամավորը պատասխանել է, որ եթե Նախախորհրդարանը տեղեկանք ներկայացնի թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայություններից, որ վերջիններս այդ կառույցին փող չեն տվել, ինքը՝ Գագիկ Մելիքյանը, ներողություն կխնդրի: Ավագ դպրոցի աշակերտներն անգամ պետք է իմանան, եթե ես որևէ մեկին մեղադրում եմ հանցագործություն կատարելու մեջ, ապա հենց ես էլ պետք է ապացուցեմ նրա մեղավորությունը, ոչ թե դիմացինս՝ իր անմեղությունը: Բարձրագույն օրենսդիր մարմնի անդամը, որն ինքը մեզ պետք է բացատրի և լուսավորի, թե ինչ է նշանակում անմեղության կանխավարկած, հանցագործ չլինելու մասին տեղեկանք է ուզում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։