Աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերերից մեկում գրանցված հրդեհը հանգցվել է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում 79 հարկանի Torch երկնաքերում բռնկված հրդեհը հանգցված է, զոհեր կամ տուժածներ չկան. հայտնում է CNN-ը:

Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն:

Հրդեհը բռնկվել էր Դուբայի էլիտար Մարինա թաղամասում գտնվող երկնաքերի 50-րդ հարկում, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է ավելի քան 10 հարկով: Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, ավելի քան 2 ժամ անց հրդեհը տեղայնացվել է:




Լրահոս