ԱՌԵՎԱՆԳԵԼ, ԾԵԾԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օգոստոսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Խանջյան փողոցում: 28-ամյա Գառնիկ Դանիելյանը ժամը 01:00-ի սահմաններում իր նախկին կնոջն առեւանգել է, նստեցրել տաքսի ու տարել Բյուրեղավան: Մեր տեղեկություններով՝ Գառնիկը ողջ ճանապարհին ծեծի է ենթարկել նախկին կնոջը, այնուհետեւ մոտ 20 րոպե անց վերադարձել Երեւան: Կնոջ եղբայրը ստիպված է եղել զանգահարել ոստիկանություն, որտեղից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ նույն օրը՝ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, Մանանդյան փողոցի 13 շենքից բաժին բերման է ենթարկվել 28-ամյա երիտասարդը:




Լրահոս