Թուրքիան փորձում է պարզաճակատ լինել՝ պատգամավորի հայազգի թեկնածու առաջադրելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան փորձում է պարզաճակատ ներկայանալ աշխարհին: Թուրքական «Ենի Շաֆաք» թերթի՝ ազգությամբ հայ հոդվածագիր Մարգար Եսայանը կարող է դառնալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի թեկնածու. հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Հայտնվում է, որ Եսայանը դիմել է կուսակցության Ստամբուլի ղեկավար մարմնին։

«Արդարություն ու զարգացում» կուսակցությունն ընդունել է հայտը, և առաջիկայում քննարկվելու է Եսայանին որպես պատգամավորի թեկնածու առաջադրելու հարցը։

Սակայն պետք է նշենք, որ Թուրքիայից ստացվող այս տեղեկությունները լիակատար կերպով հակասում են, թերևս, մի քանի ամիս առաջ երկրում առկա պատկերից:

Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ հենց այդ նույն «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավար Էրդողանն իր ելույթներից մեկի ժամանակ իր հասցեին հնչած ամենասարսափելի վիրավորանք է անվանել հայ ասելը:

«Նրանք ինձ անվանել են վրացի: Ես ներողություն եմ խնդրում սրա համար, սակայն նրանք անգամ ասել են ավելի վատ բան. նրանք ինձ անվանել են հայ: Սակայն ես թուրք եմ, պապական ու հորական կողմից թուրք եմ»:




Լրահոս