Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Ոստիկանությունը կանոնակարգում է աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խումբ: Փետրվարի 21-ին տեղի ունեցավ աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Աշխատանքային խմբի անդամներին ներկայացվեցին Ցեղասպանության տարելիցի օրերին Երևան քաղաքում և հանրապետության մարզերում հասարակական կարգի ապահովման ու անվտանգության պահպանման միջոցառումների շրջանակը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության խնդիրներն ու առանձնահատկությունները, քննարկվեցին կազմակերպչական հարցեր:

Նիստի ավարտին Հունան Պողոսյանը համապատասխան հանձնարարականներ տվեց խմբի անդամներին՝ իրենց ղեկավարած ստորաբաժանումների աշխատանքային պլաններն ու ժամանակացույցերը նախապատրաստելու ուղղությամբ:




Լրահոս