ՊԱՐԶՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում բռնկված Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի կտուրի հրդեհը առաջացել է էլեկտրատեխնիկական պատճառներով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՏԱ հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դեպքից մոտ մեկուկես ամիս անց արդեն պատրաստ է ԱԻՆ-ի կազմած եզրակացությունը. «Հրդեհը եղել է էլեկտրատեխնիկական բնույթի, եզրակացությունն էլ ուղարկվել է դատախազություն, այնուհետեւ՝ քննչական վարչություն»: Հավելենք, որ այժմ Հանրապետական կուսակցությունը կապիտալ վերանորոգում է իրականացնում շենքի 3-րդ հարկում: Բացի այդ, շենքի հարեւանությամբ կառուցվում է կուսակցության նոր մասնաշենքը:




Լրահոս