«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ՎՆԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Արմավիա» ընկերությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով կրել է 27  հազար եվրոյի վնաս»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պատասխանատու Ժասմեն Վիլյանը: Հարցին, թե ինչպես պետք է փոխհատուցվի, եւ ով պետք է փոխհատուցի ընկերության կրած վնասները, Ժասմեն Վիլյանը չկարողացավ պատասխանել՝ պարզաբանելով, որ հարցը չի քննարկվել, եւ իրենք ոչինչ չեն կարող ասել:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն այս ընթացքում ստիպված է եղել առանց ուղեւորների չվերթ իրականացնել Երեւան-Հալեպ ուղղությամբ:




Լրահոս