«Մենք խաթարում ենք էդ մարդկանց կյանքի բնականոն ընթացքը»:
Վարչապետն իր համար նոր հետաքրքրություն է գտել. հիմա էլ նա սկսել է եզդի ժողովրդին պատշաճ ժամկետներում ամուսնացնելու մասին մտածել: Ազիզ Թամոյանն անհանգիստ է ու հայտարարում է, թե իր ազգի ներկայացուցիչները եթե մինչեւ 16 տարին լրանալը չամուսնանան, ապա ամեն ինչ կորած է: Հիմա Տիգրան Սարգսյանը կա՛մ պետք է հնարավորն անի ՀՀ-ում ամուսնության տարիքը նվազեցնելու համար, կա՛մ էլ բարեկամ ազգի հետ կոնֆլիկտն անխուսափելի է: Կա նաեւ այլ տարբերակ, որը չի խաթարի եզդիների ընտանեկան գործերը. նրանք կարող են կառավարության ընդունած նոր կարգը շրջանցել, իսկ գործադիրում էլ պետք է ստիպված աչք փակեն՝ բարեկամ ազգի համար բացառություն անելով: