«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ ես բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հաշվառման են կանգնած Վաշինգտոնի կադրերի բաժնում»:
Հայաստանի թիվ մեկ կոմունիստը, իհարկե, բացահայտում չի արել՝ հայտարարելով, որ մեր երկրում կան ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիչներ, որոնք հաճախ Հայաստանի շահերը ստորադասում են ԱՄՆ-ի շահերին: Բայց ի՞նչն է խանգարում, որ նա ոչ թե մեկի, այլ շատերի անունը հրապարակի, որպեսզի հասկանանք՝ ում կարելի է վստահել, ում՝ ոչ: Կարծում ենք՝ նման դեպքերում ավելորդ զգուշությունը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ: Թեեւ մյուս կողմից էլ ով գիտի՝ նույն Կոմկուսի առաջնորդը Ռուսաստանի Դաշնության որ օղակի կադրերի բաժնում է հաշվառված: Չէ՞ որ Հայաստանում ռուսամետ ու արեւմտամետ թեւերի պակաս չկա: