Վթար՝ Արշալույս գյուղի մոտակայքում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ՎԱԶ-2104» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. քաղաքացիներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիրի մոտ 23-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2104» մակնիշի 13 ԼՕ 311 պետհամարանիշի և «Տոյոտա պրադո» մակնիշի 85 PD 888 պետհամարանիշի (վարորդ Ա. Ղ.):

ՃՏՊ-ի հետևանքով տուժել են երկու քաղաքացիներ, զոհվել` մեկը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Թ. (ծնվ. 1956 թ.) և Ա. Ղ.-երը տեղի ուժերով տեղափոխվել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս