Հակոբ Հակոբյանի որդին` հոր անվան շուրջ պտտվող սուտ լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց նրա որդին` Արմեն Հակոբյանը:

Նա ասաց նաև, որ քննիչներն իրեն նույնիսկ չեն թողնում հանդիպել հոր հետ, իսկ այն, ինչ տարածվել է լրատվամիջոցներում, չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել: Նա գտնվում է սովորական խցում՝ 4-5 հոգու հետ, պարզապես նրա համար բերված զսպանակներով մահճակալը տարբերվում է մյուսների մետաղական մահճակալներից:

Լրատվամիջոցներում նաև տեղեկություններ էին տարածվել, թե ինքը կալանավայրում պատմել է իր կալանավորման մասին մանրամասներ: Սակայն նախկին պատգամավորի որդին ընդգծեց, որ այս տեղեկություները նույնպես չի համապատասխանում իրականությանը, իսկ հայրն էլ այն վիճակում չէ, որ նման բաներ հայտարարի:




Լրահոս