
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի խանութներում չտեսնված ակտիվություն է տիրում: Խուճապի մատնված ադրբեջանցիները, կարելի է ասել, «սրբում տանում են» խանութների պարունակությունը:
Աննախադեպ գնաճի կանխատեսումների պատճառով խուճապի մեջ գտնվող բաքվեցիները գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ ու սննդամթերք:
Խուճապն էլ ավելի է խորացել «մանաթային շոկի» պատճառով. երկրի Կենտրոնական բանկը դադարեցրել է գրեթե բոլոր փոխանակման կետերի աշխատանքը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրաժարվում են մանաթով գործարքներ կատարել: Փոխանակման կետերի աշխատակիցները սա բացատրում են նրանով, որ դեռևս գլուխ չեն հանում ստեղծված իրավիճակից և չգիտեն, թե ինչպես այն կանրադառնա երկրի արժութային շուկայի վրա:
Առք ու վաճառքի օպերացիաները նաև դադարեցրել են բանկերը, մասնավորապես՝ «Bank of Baku», «Atrabank», «Nikoilbank»-ը և այլ ադրբեջանական բանկեր: