Մոսկվայի կենտրոնում «Անտիմայդան» հասարակական շարժման ակցիան մեկնարկել է Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի հրապարակում: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են «Մայդանը մեկ տարեկան է, չենք մոռանա, չենք ների» կարգախոսի ներքո քայլերթով հասնել մինչ Հեղափոխության հրապարակ:
Lifenews-ը նշում է, որ հավաքված երթի մասնակիցների թիվն արդեն հասել է 27 հազար մարդու: Ամենայն հավանականությամբ, այժմ կազմակերպիչները ստիպված են լինելու տուգանք վճարել երթի մասնակիցների նախատեսված թվի գերազանցման համար: