Ավելի քան 10 հազար մարդ է տուժել ՉԺՀ-ում գրանցված 4.4 բալ հզորությամբ երկրաշարժի արդյունքում:
Երկրաշարժը գրանցվել է Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգում, ասվում է տեղի իշխանությունների տարածած հայտարարության մեջ:
Ստորգետնյա ցնցումների արդյունքում ավիրվել է շուրջ 280 հազար տուն, զոհվածների մասին ոչ մի տեղեկություն չկա, հայտնում է Սինհուա գործակալությունը: