
Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կվերադառնա Ուկրաինա, հենց որ հնարավորություն ունենա:
«Հենց հնարավորություն հայտնվի, ես կվերադառնամ ու ամեն ինչ կանեմ, որ թեթևացնեմ ուկարինացիների կյանքը»,- մեջբերում է Յանուկովիչին ՌՒԱ «Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Յանուկովիչին զրկել էր երկրի նախագահի կոչումից: Յանուկովիչին ու այլ պաշտոնատար անձանց մեղադրել են զանգվածային սպանությունների մեջ ու նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:
Յանուկովիչի գտնվելու հստակ վայրն անհայտ է, սական որոշ տվյալներով՝ նա այժմ գտնվում է Ռուսաստանում: