Շիրակի մարզպետն Ավետիսյանների գործից տեղյակ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի քառասունքին ներկա էր նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով պատասխանեց լրագրողների մի քանի հարցի:

Նա նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները՝ հարազատները, 2 օր առաջ հրավիրվել են Քննչական կոմիտե, և նախաքննական մարմնից նրանց  պարզաբանումներ են ներկայացվել քննության ընթացքի հետ կապված։

«Տեղյակ եմ նաև, որ իրենց տեղեկացվել է, որ այսուհետ ևս կտեղեկացվեն, այլ բան ասել չեմ կարող», -ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Ի պատասխան հարցի, թե օրակարգում մնում է Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցը, նա նշեց, որ այդ մասին տեղյակ է այնքան, որքան լրագրողները:




Լրահոս