ՊՍԺ-ն Լևանդովսկիի համար 30 մլն է առաջարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ն անցած տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին` առաջարկելով նրա համար 30 մլն եվրո: Սակայն ո՛չ «Բավարիա»-ն, ո՛չ Լևանդովսկին տեղափոխության պայմաններին չեն համաձայնվել:

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Գերմանիայի առաջնությունում 19 խաղ է անցկացրել և դարձել 8 գոլի հեղինակ:

Լևանդովսկին մյունխենյան ակումբ էր տեղափոխվել 2014թ. ամռանը «Բորուսիա»-ից: Նրա պայմանագիրը նախատեսված է 5 տարով:




Լրահոս