ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ ՀԱՐՑԸ ԿԱԽՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Առավոտյան` ժամը 8:50-ի սահմաններում, Լոռու մարզի Ուրասարի գյուղապետ Սուրիկ Կիրակոսյանը ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել է, որ նույն գյուղի բնակիչ Անախին Լեոնտինի տանը կից անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նրա քույրը:  Քննչական խումբը նշված անասնագոմում հայտնաբերել է Ա. Լեոնտինի քրոջ` 86-ամյա Ա. Շիպոլինայի մարմինը: Ինքնասպան եղած կինը Վրաստանի Հանրապետության քաղաքացի էր, բնակվում էր Թբիլիսիում եւ այցելության էր եկել եղբորը:  Օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է ռուսերեն գրված նամակ, որում Ա. Շիպոլինան գրել է. «Խնդրում եմ` ինձ ներեք եւ ոչ ոքի չմեղադրեք իմ մահվան մեջ»: Փորձագետի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական` պարզելու համար նամակի հեղինակի ինքնությունը:

Ա. Շ.




Լրահոս