ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՐԾՈՏԵԼ Է
Կրասնոյարսկում շունը հարձակվել է երեխայի վրա, երբ նա խաղում էր նրա հետ փողոցում` լինելով մոր ուշադրությունից դուրս: Կենդանին հոշոտել է երեխային, ինչպես կտորից տիկնիկի: Աղջնակը մահացել է շտապօգնության մեքենայում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Անցնելով շան կողքով` երեխան որոշել է շոյել կենդանուն: Սակայն դեռ չմոտեցած, շունը հարձակվել է փոքրիկի վրա: Երեխայի մայրը եւ եղբայրը, լսելով փոքրիկի գոռոցները, դուրս են վազել օգնության, սակայն նրան փրկել չեն կարողացել: Դատաբժշկական փորձաքննությունը երեխայի մարմնի վրա 30-ից ավելի վնասվածքներ է արձանագրել: Կատարվում է նախաքննություն:

ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Վոլգոգրադի «Նոր ալիք» ռադիոկայանի հաղորդավարուհի Նատալյա Վեսելյովան մահացել է բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով: Որպես հրդեհի պատճառ` նշվում է կենցաղային տեխնիկայի խափանումը: Լրագրողուհու ընկերների խոսքով` նա տուն է եկել առավոտյան ժ. 5-ին մոտ: Բնակարանում շատ շոգ է եղել, եւ Նատալյան միացրել է օդորակիչն ու պառկել քնելու: Դրանից հետո տեղի է ունեցել կարճ միացում, եւ հրդեհն ու ծուխը տարածվել են ամբողջ բնակարանում: Նախորդ օրը հաղորդավարուհին հանդիպել էր ընկերներին՝ նրանց հրաժեշտ տալու. աղջկան հրավիրել էին մոսկովյան հայտնի լրատվական գործակալություններից մեկում աշխատելու: Նա պետք է մեկներ Մոսկվա` այդտեղ մշտական բնակություն հաստատելու համար:

ԱՅՐՎԵԼ Է
«Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցող Նոր Զելանդիայի պատվիրակության օլիմպիական տանը օգոստոսի 8-ին հրդեհ է բռնկվել: Լոնդոնի կենտրոնում գտնվող օլիմպիական տնից տարահանվել է 300 մարդ: Բրիտանացի հրշեջ-փրկարարները շատ արագ մարել են կրակը: Չի բացառվում, որ տունը կբացվի միայն օլիմպիական խաղերի փակման օրը? օգոստոսի 12-ին»,-գրում է BBC-ն: Հիշեցնենք, որ նորզելանդացիների Kiwi house օլիմպիական տունը բացվել էր Լոնդոնի խաղերից առաջ մետրոյի King?s Cross կայարանի հարեւանությամբ:

ՀԱՅՏՆԻ Է
Օգոստոսի 9-ին՝ վիճակահանությունից հետո, հայտնի դարձավ Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանի մրցակիցը 55 կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարում: Հայ մարզիկը կմեկնարկի միանգամից 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորը: Մրցամարտը կկայանա օգոստոսի 10-ին՝ Երեւանի ժամանակով 16:30-ին: Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում մեր մարզիկը կմենամարտի Ջինչեոլ Կիմ (Հարավային Կորեա)-Շինիջի Յումոտո (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ:

 Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս