
Համացանցում տեսանյութ է հարապարակվել, որում 92-ամյա վարորդը կայանատեղիից դուրս գալու ժամանակ վնասել է միանգամից 9 ավտոմեքենա: Պարզվում է, որ թոշակառուի ոտքը պարզապես խրվել է գազի և արգելակի ոտնակների արանքում, իսկ վարորդը խուճապի է մատնվել:
Զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի կադրերը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները, իսկ ավելի ուշ ոստիկանները ձայնագրությունը տեղադրել են YouTube-ում:
Միջադցեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, թոշակառուի հանդեպ քրեական գործ չի հարուցվել, չնայած նրա վարորդական իրավունքը կվերանայվի: