«Զովունին դարձրել են մեռելաշեն». սթրեսի մեջ գտնվող գյուղացիները սպառնում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի բնակիչներն արդեն ութ ամիս է, ինչ ծանր հոգեբանական ապրումների մեջ են. նրանք պահանջում են, որ պատկան մարմինները համապատասխան միջոցներ ձեռնարկեն իրենց տների հարևանությամբ գործող սգո հանդիսությունների սրահները փակելու ուղղությամբ:

Բանն այն է, որ Զովունի համայնքի այն հատվածը, որտեղ գտնվում է սգո հանդիսությունների սրահը, լուրջ անհանգստություն է պատճառում հարակից տարածքում բնակվող մարդկանց: Մոտ վեց ընտանիք գրեթե ամեն օր որոշակի ժամերի ականատես է լինում թաղման թափորների, լացի, սևազգեստ ժողովրդի տխուր հայացքների ու համապատասխան երաժշտության: Սակայն պատկան կառույցները հարցն արագ կարգավորելու փոխարեն, լռում են: Իսկ բնակիչների համբերությունն էլ արդեն սպառվում է, և խնդիրը չկարգավորելու դեպքում նրանք սպառնում են փակել ճանապարհը:

Մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս