ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական դրամատիկ արվեստի դաշինքը (ADAA) հայտարարել է Վիլյամ Սարոյանի անվան մրցանակի եզրափակիչ փուլ դուրս եկած երեք գրողի անունները»,-գրում է armeniandrama.org-ը: Եզրափակիչ փուլ անցած դրամատուրգներն են՝ Սեւան Գալուստյան Գրինը («Դուն»), Ադրիանա Սեւան Նիքոլսը («Գիշերը Երզնկայում») եւ Քելի Սթյուարթը («Երկնին պատկանողը»):
Սեւան Գալուստյան Գրինը Նյու Յորքում բնակվող լիբանանահայ է: Նրա «Դուն» ստեղծագործությունը պատմում է Նյու Ջերսիում ապրող հայկական ընտանիքի չորս սերունդների մասին: Ադրիանա Սեւան Նիքոլսը Նյու Յորքից է: Նրա «Գիշերը Երզնկայում» ստեղծագործությունը պատմում է իր նախնիների մասին, որոնք փրկվել են Ցեղասպանությունից: Ամերիկացի դրամատուրգ Քելի Սթյուարթի «Երկնին պատկանողը»  ստեղծագործությունը հայկական ծագում ունեցող կին օդաչու Սաբիհա Գյոքչենի (Աթաթուրքի խորթ դուստրն էր) եւ լրագրող Հրանտ Դինքի մենախոսությունն է:
Վիլյամ Սարոյանի անվան մրցանակի հաղթողը ստանալու է 10 հազար դոլար: Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 8-ին:




Լրահոս