
ՆԱՏՕ-ի ուժերը պետք է նախապատրաստվեն դաշինքի անդամ հանդիսացող արևելաեվրոպական պետության վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակմանը, այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Էդրիան Բրեդշոուն, գրում է Financial Times-ը:
Գեներալ Բրեդշոուի կարծիքով՝ նման գործողություններ Ռուսաստանը կարող է ձեռնարկել՝ հուսալով ՆԱՏՕ-ին հանկարծակիի բերել ու յուրացնել ինչ-որ տարածք:
Գեներալը մատնանշել է, որ վերջերս Ռուսաստանը զորավարժությունների ժամանակ ցուցադրել է կարճ ժամանակում զինված ուժերի խոշոր ստորաբաժանումները տեղակայելու ունակություն: