«Իսլամական պետություն»-ը կրկին ողջակիզել է 43 մարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներն Իրաքի արևմտյան Անբար նահանգում ողջակիզել են 43 մարդու. հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի անվտանգության ուժերում սեփական աղբյուրներին:

Աղբյուրի խոսքերով՝ բոլոր մահապատժի ենթարկվածները տեղի ոստիկանության աշխատակիցներ են եղել, «Աս-Սախվա» իշխանամետ զինված խմբավորման անդամներ, ինչպես նաև՝ սուննիներ:

Նրանք պատանդ էին վերցվել Ալ-Բաղդադի քաղաքում ու տեղափոխվել զինյալների կողմից գրավված Հիտ քաղաք: Աղբյուրի խոսքերով՝ զինյալները գերիներին պահել են երկաթե ճաղերի հետևում, իսկ այնուհետև՝ ողջակիզել:

Ինչպես հայտնում է գործակալությունը, վերջին 10 օրվա ընթացքում զինյալները մահապատժի են ենթարկել 70 մարդու: Երեքշաբթի օրը տեղեկացվում էր 40 մարդու մահապատժի ենթարկելու մասին: Ինչպես հայտնում է գործակալությունը, մահապատժից հետո սպանվածների դիերը հրկիզվել են: Իսկ փետրվարի 14-ին Ալ-Բաղդադի քաղաքում զինյալները մահապատժի էին ենթարկել ևս 33 մարդու, նրանց մեծ մասը եղել են «Աս-Սախվա» խմբավորման անդամներ:




Լրահոս