
«Ինտեր»-ի 29-ամյա հարձակվող Լուկաս Պոդոլսկին, ով մինչ մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով ձեռք է բերվել «Արսենալ»-ից, խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին:
«Իտալացիներն ու գերմանացիները լրիվ տարբեր բնավորություններ ունեն: Ինձ դուր է գալիս ֆուտբոլային կյանքը: 2 տարի անց ինձ համար կարող է ամեն ինչ վերջացած լինել, և չէի ցանկանա զուր անցկացնել թեկուզ մեկ օր: Ինձ առաջ չի տանում գումար աշխատելու գայթակղությունը», – նշել է Պոդոլսկին: