
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն այսօր տոնում է իր 91-րդ տարեդարձը:
Այսպես՝ նա դարձել է երկիր մոլորակի ամենատարեց նախագահը:
35 տարի շարունակ երկրի իշխանության գլխում գտնվող նախագահն իր տարեդարձը կնշի մի ողջ շաբաթ, գրում է BBC-ն: Ճոխ տարեդարձը կարժենա շուրջ մեկ միլիոն դոլար:
Հավելենք, որ Զիմբաբվեն համարվում է աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը: