«Իսլամական պետությունում» ռազմական ոգին խթանվում է թմրադեղերի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» շարքերում ռազմական ոգին խթանվում է թմրադեղերի ու վիա գրայի միջոցով, գրում է Պաոլո Բերիցցին La Repubblica թերթում:

Թերթը ձեռք է բերել էքսկլյուզիվ փաստաթղթեր ու տեղեկություններ, որոնք կապ ունեն ԻՊ-ի հետ: Համաձայն 2014 թ վերջի տվյալների՝ «Իսլամական պետություն»-ում մինչև 30 հազար ջիհադիստ է մարտնչում: Նրանք պատերազմին մասնակցելու մեկ օրվա դիմաց ստանում են սովորական բանակներում, ինչպես օրինակ Իսրայելի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բանակներում ծառայելու դիմաց տրվող վճարների կեսը: Ամերիկյան աղբյուրները տեղեկություն են տարածել, որ զինյալներն օրական 200 դոլար են ստանում: Սակայն իրականում, ինչպես ասում են զինյալները, միջին օրական վճարները կազմում են 80-ից 120 դոլար:

«Այդ գումարը համապատասխանում է զինյալի արժեքից. հաշվի է առնվում նրա դերակատարությունն ու փորձը,- ասում է անձանցից մեկը, ով արդեն վաղուց զբաղվում է «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով: -Մեկը ավելի պարզ հանձնարարություն է կատարում, մյուսը մասնակցում է ավելի կարևոր օպերացիաների, ինչպես, օրինակ, հակառակորդի առաջնորդի չեզոքացումը կամ ահաբեկչությունը»:

Խալիֆայության զինյալների գործունեությունն ապահովելը օրական 3 միլիոն դոլար է արժենում, իսկ տարեկան՝ մեկ միլիարդ դոլար: Նրանց ֆինանսավորման աղբյուրներն են նավթը, մաքսանենգությունը, այդ թվում նաև մարդկանց առք ու վաճառքը, թմրադեղերի վաճառքն ու պահեստավորումը: Մեկ ամիս անդադար աշխատելու դիմաց՝ կախված զինյալի արժանիքներից, նա 3-5 օր հանգստյան օր է ստանում: Փախուստի դիմելու փորձերը պատժվում են խստորեն՝ ընդհուպ մինչև մահապատիժ, գրում է լրագրողը:




Լրահոս