
Հինգշաբթի և ուրբաթ օրերին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ Իսրայելում, Հորդանանում, Սիրիայում ու Լիբանանում առատ ձյուն է տեղացել:
Երուսաղեմի շատ ավտոճանապարհներ երթևեկության համար փակ են եղել, իսկ Հորդանանի մայրաքաղաք Ամմանի փողոցները գրեթե դատարկվել:
Ձյունը ծածկել է Երուսաղեմի անապատային մերձակայքը, իսկ Բեթղեհեմի Սուրբ ծննդյան հանրահայտ եկեղեցին ու Երուսաղեմի «Լացի պատը» շողշողացել են սառնամանիքին: