ԱԺ-ի չարդարացված ծախսերը. նոր ավտոմեքենաներ կգնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսում է երեք հատ նոր ծառայողական ավտոմեքենա գնել: Համապատասխան մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակվել է փետրվարի 18-ին: Ըստ այդ հայտարարության՝ մրցույթին մասնակիցների հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 2-ն է: Նշված օրը՝ առավոտյան ժամը 10-ին, ներկայացված հայտերը կբացվեն:

Ի դեպ, ԱԺ աշխատակազմը ընդունելու է միայն այն հայտերը, որոնցով միանգամից երեք ավտոմեքենաներ կառաջարկվեն, եւ մրցույթային գինն էլ կվերաբերի բոլոր երեք ավտոմեքենաներին: Իսկ առանձին մեկական կամ երկու ավտոմեքենայի մատակարարման հայտերը չեն ընդունվի: Հրապարակված հայտում չի հստակեցվում, թե ԱԺ աշխատակազմը կոնկրետ ինչպիսի եւ ինչ արժողությամբ ավտոմեքենաներ է ցանկանում գնել:

Հիշեցնենք, որ ԱԺ ավտոմեքենաների պարկը վաղուց թարմացվել է, եւ դրա մեծ մասը բաղկացած է նոր գնված թանկարժեք «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներից:




Լրահոս