
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆլոյդ Մեյուեյզերը պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 2-ին մենամարտելու է ֆիլիպինցի բռնցքամարտիկ, կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոյի հետ:
Վաճառքի հանվելուց հետո 15 րոպեում վաճառվել են մենամարտի բոլոր տոմսերը: MGM Grand մարզահամալիրին պատկանող հյուրանոցի բոլոր համարները մայիսի 1-2-ի համար ամրագրվել են 3 րոպեում: Հենց այդտեղ էլ կայանալու է մենամարտը: