ՆՐԱՆՔ ՉԵՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՆԳՍՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոս ամիսն ազդանշան է, որ ամառը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Ով հասցրեց, գնաց հանգստանալու, ով չկարողացավ, “վայելեց” երեւանյան շոգը: 
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Սկզբում նախատեսել էի գնալ հանգստի, հետո փոշմանեցի, քանի որ ես արդեն սովոր չեմ հանգստանալու: Արդեն որերորդ տարին է՝ ես իմ առողջության համար առանձնապես ոչ մի բան չեմ անում: Աշխատում եմ հանգստանալ այն ժամանակ, երբ գնում եմ համերգների, բայց հատուկ հանգստի չեմ մեկնում: Իսկ եթե որոշում եմ լավ հանգստանալ, գնում եմ ԱՄՆ: 
Այս տարի մի քիչ ավելի դժվար էր, երեխայի հետ բարդ է կողմնորոշվել՝ ուր գնալ, որ իրեն  էլ լավ լինի, քեզ էլ: Հայաստանում երբեք չեմ պատկերացնում հանգիստս, ինձ թվում է՝ ավելի կանհանգստանամ: Բայց բալիկիս մասին ես մտածել եմ, ամեն տարի նրան ուղարկում եմ Միացյալ Նահանգներ, ինքն էնտեղ է ծնվել, բնականաբար, այս տարի էլ կուղարկեմ: 
-Երեխային ուղարկում եք, Դուք մնում այստե՞ղ:
-Դե ես աշխատում եմ, չեմ կարողանում:
-Իսկ ո՞ւմ հետ է մեկնում Ձեր 3-ամյա որդին:
-Ընկերուհուս: Գնում է, այնտեղ իր հերթական բժշկական ստուգումներն է անցնում ու 2-3 ամսից հետ է գալիս: 
-Հանգիստ վստահո՞ւմ եք ընկերուհուն:
-Հա, իհարկե: Իմ երեխան ուրիշ է, շատ շփվող է, կարող է փողոցում էլ մեկին տեսնի, շփվի, խոսա, մեկ էլ ձեռքս բաց թողնի, ասի` գնում եմ իրանց հետ: Մարդամոտ ու մարդասեր երեխա է: 
-Այսքան տարի հանգստի չեք մեկնել, իսկ էներգիայի  պաշարն ինչպե՞ս եք լրացնում:
-Դուք ճիշտ եք, չեմ լրացնում, դրա համար էլ առողջականս ինձ լրիվ դավաճանում է: Ես այս տարի հասկացա, որ մարդիկ, որոնք իրենց հանգստի համար ավելի շատ են մտածում, ավելի առողջ են: Հանգիստն ամենակարեւոր ու պարտադիր բանն է, ինչից ես ինձ զրկել եմ: 
-Գուցե գումա՞րն է պատճառը, որ չեք մեկնում հանգստի:
-Ես կասեի՝ աշխատանքս է պատճառը, ու ես երբեք չեմ մտածում, որ իմ աշխատած գումարը պետք է ծախսեմ իմ հանգստի վրա, մտածում եմ` ավելի կարեւոր բաներ կան, որոնց վրա կարելի է ծախսել այդ գումարը: Բայց այս տարի ես համոզվեցի, որ սխալվում եմ: 
-Այնուամենայնիվ, երբեւէ ուրախ արձակուրդներ չե՞ք ունեցել:
-Մինչեւ 9 տարեկան, մինչ հայրս կենդանի էր, մենք ամեն տարի գնացել են Սոչի, Բաթում ու ամառվա 2 ամիսն անց ենք կացրել այդ տեսակ վայրերում: Դրանից հետո ես մեկընդմիշտ մոռացել եմ՝ ինչ բան է հանգիստը: Եղել է, որ մայրիկիս համար նույնիսկ ինչ-որ ուղեգրեր եմ ձեռք բերել, գնացել է Ծաղկաձոր, բայց կոնկրետ ինձ համար նման բաներ չեմ արել: Հիմա ինձ համար հյուրախաղերի գնալն է հանգիստ: 
-Երբ հյուրախաղ-հանգստի եք մեկնում, ի՞նչ իրեր եք Ձեզ հետ վերցնում:
-Քանի որ ես գիշերային հանդերձանքի գիժ եմ, առաջինը, ինչ վերցնում եմ հետս, պիժաման է, հետո սրբիչ ու հիգիենայի մնացած պարագաներ: Բայց ուր էլ որ գնամ, միշտ պատրաստված եմ գնում, թեկուզ ուտելիքի առումով, իմ ճամպրուկում ամեն-ամեն ինչ կլինի: 
ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ
-Ճիշտն ասած, հանգիստս դեռ չեմ պլանավորել, ուր էլ որ գնում եմ` 3-4 օրից ավել չեմ կարողանում մնալ: Ինձ թվում է՝ այս տարի Հայաստանում կմնանք: 
-Պատահե՞լ է, որ ընտանիքով երկրից դուրս մեկնեք:
-Արտասահման գնացել ենք, բայց ոչ հանգստի: Քանի որ ես սպորտսմեն եմ եւ խմբեր ունեմ, գնացել ենք միջազգային մրցումների, ընտանիքս էլ հետս է եկել: Սովորաբար հատուկ չենք պլանավորում գնալ հանգստի: 
Օրինակ՝ այս տարի հանգստի հետ կապված դեռ ոչինչ չեմ որոշել: Իմ որոշումը 1 օրում եմ կայացնում, երեւի որ նախօրոք պլանավորեմ, չի լինի: Գնալուց մի 2 օր առաջ որոշում եմ, ու գնում ենք:
-Վերջին շրջանի ամենաուրախ հանգիստը կհիշե՞ք:
-Երեխայիս ծնունդի օրը: Աղջկաս 8-ամյակը նշեցինք բնության գրկում, շատ լավ վայր էր, ուրախ անցավ, բավականին լիցքաթափվեցինք: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս