Սերժ Սարգսյանը 6-րդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսական լրատվամիջոցներում ամենաշատը լուսաբանվող հետխորհրդային պետությունների ղեկավարների աղյուսակը գլխավորում են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հայաստանի Հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանը 6-րդ է: Ուսումնասիրությունն իրականացվել է հուլիսի 1-31-ը` “Ռեգնում” գործակալության և “Մեդիալոգիա” ընկերության կողմից: Ուսումնասիրվել են ինչպես երկրների ղեկավարների մասին մամուլում առկա հրապարակումների քանակը, այնպես էլ դրանց որակական հատկանիշները` կախված լրատվամիջոցի ազդեցությունից, հաղորդագրության տեսանելիությունից և մի շարք այլ հատկանիշներից: Ուսումնասիրված ամսվա ընթացքում լրատվամիջոցները ներկայացրել են առաջին հորիզոնականը զբաղեցրած Յանուկովիչի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հուլիսի 3-ին` իր ընտրությունից գրեթե երկուսուկես տարի անց, Վիկտոր Յանուկովիչը կատարել էր ընտրողներին տված խոստումը` ռուսաց լեզուն Ուկրաինայում օրինականացնելու վերաբերյալ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրավել է երկրորդ հորիզոնականը: Լրատվամիջոցները լուսաբանել են նրա հանդիպումը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, ինչի ընթացքում նրանք քննարկել էին պաշտպանության, ֆինանսների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Երրորդ տեղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: Դա պայմանավորված է  2013 թ.-ին Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների պատճառով սկսված քաղաքական ակտիվությամբ: Իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության տվյալներով` Իլհամ Ալիևն առաջադրվելու է երրորդ անգամ:
tert .am




Լրահոս