Այսօր լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1810 թվականին Վարշավայի մոտ գտնվող Ժելյազովա Վոլլյա գյուղում։ Նա մեծ երաժիշտ և վիրտուոզ դաշնակահար էր, թեև չէր սիրում համերգներ տալ։
Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը։ Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։
Շոպենի երաժշտության հրաշալի հատկություններից է նրա հասանելիությունը։ Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ»։ Նա օժտված էր բացառիկ մեղեդայնության զգացումով։ Նրա երաժշտությունը բխում էր ինչպես գյուղական հին մեղեդիներից, այնպես էլ իր ժամանակակից քաղաքի երգից ու ռոմանսից։ Շոպենի պարային ստեղծագործությունները՝ մազուրկաները, պոլոնեզները, վալսերը սերտ կապ ունեն ժողովրդական երաժշտության հետ։