ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Վայքում (Սարավանի հատվածում), Սիսիանում քամի է:
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: