
Էլթոն Ջոնի բաս կիթառահար Բոբ Բըրչը գլխին հասցված հրազենային վնասվածքով մահացած է հայտնաբերվել Կալիֆոռնիայի իր տնից մի քանի քայլ հեռավորության վրա: Բոբ Բըրչը Էլթոն Ջոնի անփոխարինելի կիթառահարն էր: Նա 56 տարեկան էր: Իշխանությունների տեղեկացմամբ՝ մահացածը կյանքին վերջ տալու ակնհայտ պատճառ չի ունեցել, սակայն դատելով մահվան հանգամանքներից՝ դա ինքնասպանություն է: Ոստիկանությունը փորձում է գտնել մահվանից առաջ թողած որևէ գրություն: Բոբ Բըրչը 20 տարի շարունակ եղել է Էլթոն Ջոնի անփոխարինեոլի բաս կիթառահարը: Բացի այդ, նա ելույթ է ունեցել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Շերը, Սթինգը, Թինա Թըրները և այլք: