Այսօր Շարլ Ազնավուրը համերգ կտա Ախալցխայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առաջին անգամ աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը կմասնակցի Ախալցխայում վերականգնված Ռաբատ ամրոցի բացման առիթով կայանալիք տոնական համերգին:Ազնավուրը ելույթ կունենա 25-հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկուկես ժամ կկատարի իր լավագույն ստեղծագործությունները։ Նշենք, որ Վրաստանի իշխանություններն ամբողջովին վերականգնել են ամրոցը, որից ընդամենը ավերակներ էին մնացել: Աշխատանքները տևել են 10 ամիս: Այժմ ավարտին է մոտենում աշխատանքը ամֆիթատրոնում, որտեղ էլ ելույթ կունենա Ազնավուրը:




Լրահոս