Հալեպում զոհվել է 2 և վիրավորվել 5 հայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի տարբեր շրջանների վրա զինված ահաբեկչական խմբավորումների կողմից փետրվարի 21-ին հրասանդներ են արձակվել, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հալեպահայ Մարիա Գաբրիելյանը:

Նրա խոսքով` զոհվել են Սաքո Կարագյուլեյանն և Հարութ Ագսանյանը: Բացի այդ` վիրավորվել է 5 հայ՝ Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեյանը և Նազո Ագսանյանը: Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Հալեպի Թելեֆոն Հաուայի թաղամասում հրթիռ ընկնելու հետևանքով հայի բնակարան էր քանդվել: Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարի 4-ին: Հալեպի Թիլել թաղամասի հրթիռակոծման հետևանքով հայի բնակարան էր քանդվել: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չէին գրանցվել: Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև` արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:




Լրահոս