
Օգոստոսի 15-ին, ժամը 13.30-ին, “ՎԱԶ-21703” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.45-ին, “Կիա-Օպտիմա” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երկու դեպքում էլ կատարվում է քննություն: