
Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ձմերուկը պարունակում է ամինաթթուներ, որոնք օգնում են կարգավորել արյան ճնշումը: Հետազոտությանը մասնակցել են արյան բարձր ճնշում ունեցող 40 կամավորներ, որոնց միջին տարիքը 58-ն էր: 6-շաբաթյա փորձերի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը սննդակարգում պարբերաբար օգտագործել է ձմերուկ: Հետագայում պարզվել է, որ նրանց արյան ճնշման վերին շեմը նվազել է 11,5-15,1 աստիճանով, իսկ ներքևինը` 7,6-7,8 աստիճանով: