Հայտանաբերվել է նոր գալակտիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան աստղագետները հայտարարել են նոր գալակտիկա հայտնաբերելու մասին, որը ռեկորդ է սահմանում մի քանի չափորոշիչներով:
NACA-ն հավաստիացնում է, որ Երկրից 5.7 մլրդ լուսային տարի հեռավորության վրա գտնվող նոր գալակտիկան ամեն տարի առաջացնում է 700 աստղ` 2 աստղ մեկ օրում: Համեմատության համար ասենք, որ մեր գալակտիկան` Ծիր Կաթինը, միջինը մեկ աստղ է առաջացնում մեկ տարում: Ուսումնասիրության հեղինակ Մայքլ Մակդոնալդը, հայտարարել է, որ տիեզերքի կառուցվածքի մասին այսօր գոյություն ունեցած տեսության համաձայն՝ այս տեսակի և տարիքի գալակտիկան (այն մոտավորապես 6 մլրդ տարեկան է) պետք է ավելի քիչ քանակությամբ աստղեր առաջացնի: Նախնական այն անվանվել է “Փյունիկ”, որը Տիեզերքի ամենամեծ օբյեկտներից մեկն է:




Լրահոս